ԱՄՆ-ում խաղարկվել է խոշորագույն  Power Ball վիճակախաղի 336,4 միլիոն դոլարի ջեքփոթը: Սակայն հաղթողի անունը շարունակում է հանելուկ մնալ: Երջանիկը դեռեւս չի հայտնվել: Հայտնի է միայն, որ ճակատագրական տոմսը ձեռք է բերվել Նյուփորթ քաղաքի Stop and Shop խանութում 9 դոլարով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ  վիճակախաղի կազմակերպիչների տվյալների` տոմսի տերը միայն մեկ տարի ժամանակ ունի իր շահումը վերցնելու համար, որը հարկերի գանձումից հետո 210 միլիոն դոլար կկազմի: Նրանց խոսքով`սա վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթն է, եւ այժմ բոլորն անհամբեր սպասում են երջանիկ շահողի հայտնվելուն: