Եվրոպական խորհրդարանը կասեցրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը, որը նախագահ Դոնալդ Թրամփը կնքել էր անցյալ տարվա հուլիսին Շոտլանդիայում։
Միջազգային առևտրի կոմիտեում երեքշաբթի առավոտյան նախատեսված քվեարկությունը հետաձգվել է Վաշինգտոնի սակագնային քաղաքականության շուրջ շարունակվող անորոշության պատճառով։
Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» առևտրային քաղաքականության ներկայացուցիչ Աննա Կավացինին հայտարարել է, որ ներկայիս պայմաններում քվեարկության անցկացումը «չարդարացված կլինի»։
«ԵՄ արտահանման նոր սակագները գերազանցում են 15%-ը, ինչը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ, Թրամփը շարունակում է առանց վարանելու հայտարարել կամայական սակագների մասին։ Անվստահության այդ մակարդակի պայմաններում անհնար է պարզապես պաշտոնապես հաստատել համաձայնագրի իրականացումը»,- ընդգծել է նա։
Ըստ նրա՝ առաջնահերթությունը մնում է պողպատի, ալյումինի և դրանց հետ կապված ապրանքների մնացած 50% սակագների հարցի լուծումը։
«Գնդակը հիմա ԱՄՆ դաշտում է։ Սակագները ժողովրդականություն չեն վայելում և Թրամփի խոստացած արդյունաբերական աշխատատեղերը չեն ստեղծել»,- հավելել է Կավացինին։





























