ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի ակտիվորեն հակազդել առանձին քաղաքական գործիչների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների իշխանատենչ նկրտումներին։

«Երբ մենք միավորվում ենք, մենք ավելի մեծ իշխանություն ունենք, քան ցանկացած բռնապետ կամ տեխնոլոգիական միլիարդատեր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ։

Թյուրքը քննադատել է այն քաղաքական գործիչներին, ովքեր անտեսում են օրենքներն ու միջազգային նորմերը՝ իրենց նպատակներին հետապնդելով «ցանկացած գնով», այդ թվում՝ ապատեղեկատվության տարածման և տնտեսական ուժի որպես ճնշման գործիք օգտագործելու միջոցով։

Նա նշել է, որ «տեխնոլոգիական մագնատների փոքր շրջանակը վերահսկում է համաշխարհային տեղեկատվական հոսքերի անհամաչափ մասը՝ խեղաթյուրելով հանրային քննարկումները, շուկաները և նույնիսկ կառավարման համակարգերը»։ Հանձնակատարը որևէ կոնկրետ անուն չի նշել։