ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում վերջերս խոշորագույն ռազմական տեղակայումներից մեկից հետո պատրաստ է Իրանի դեմ «բարձր ակտիվության» ռազմական արշավի, հայտարարել է Պենտագոնի նախկին պաշտոնյա, ներկայում The Washington Institute for Near East Policy տնօրեն Դանա Սթրոուլը։

«ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են երկարատև, բարձր ակտիվության արշավի, եթե նախագահ Թրամփը հրաման տա, ինչպես նաև նաև պատրաստ են պաշտպանել Մերձավոր Արևելքում դաշնակիցներին և գործընկերներին իրանական հրթիռներից»,- Fox News Digital տված հարցազրույցում ասել է Սթրոուլը։

«ԱՄՆ զինված ուժերը կարող են արագորեն տեղափոխել ակտիվներ ամբողջ աշխարհից և ճնշող մահացու ուժ կիրառել գործողությունների մեկ թատերաբեմում կարճ ժամանակահատվածում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ «ոչ մի դաշնակից կամ հակառակորդ ունակ չէ այն բանին, ինչ մենք տեսել ենք ԱՄՆ-ից այս ներկայիս տեղակայման ընթացքում»։

Տարբերությունը 2025 թվականի հունիսի հարվածներից

Մեկնաբանելով, թե ինչպես են ներկա ռազմական նախապատրաստությունները տարբերվում 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներից, Սթրոուլը նշել է, որ ԱՄՆ-ն ընդլայնել է իր հարձակողական և պաշտպանական հնարավորությունները։

«Անցյալ ամռանը Մերձավոր Արևելք են տեղակայվել երկու ամերիկյան ավիակիրներ՝ ուղեկցող նավերով և օդային ստորաբաժանումներով՝ «12-օրյա պատերազմի» և «Midnight Hammer» գործողության ժամանակ»,- պարզաբանել է նա։

«USS Gerald R. Ford-ի ավելացումը իսկապես նշանակալի է. Իրանի հետ, պատերազմի մեջ մտնելու դեպքում այն ընդլայնում է ԱՄՆ հարձակողական հնարավորությունները»,- հավելել է Սթրոուլը։

Եթե 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը սահմանափակ, սակայն ճշգրիտ հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին՝ առանց տարածաշրջանային պատերազմ հրահրելու առանցքային օբյեկտները շարքից հանելու համար, ասել է Սթրոուլը, հավելելով, որ այժմ ԱՄՆ ուժերը պատրաստ են ավելի լայն և ավելի երկարատև գործողությունների։

«Մենք նաև մեծացրել ենք տարածաշրջանում կառավարվող հրթիռային ականակիրների, կործանիչների, լիցքավորող օդնավերի և հակաօդային պաշտպանության համակարգերի քանակը», - պարզաբանել է նա։

USS Gerald R. Ford-ի և USS Abraham Lincoln-ի նման ավիակիրների տեղակայումն ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերել։

«Երկուսն էլ կլինեն CENTCOM-ի Մերձավոր Արևելքի պատասխանատվության գոտում»,- պարզաբանել Սթրոուլը՝ նշելով, որ մեկը կարող է լինել արևելյան Միջերկրական ծովում, իսկ մյուսը՝ Արաբական ծոցում։

«Այս տեղակայման պատճառները կարող են կապված լինել մատչելիության, մարտական ​​պատրաստվածության և տարածաշրջանին մոտ լինելու հետ»,- հավելել է նա։

 «USS Ford-ը տուն էր վերադառնում, բայց նրան հրամայվեց վերադառնալ»,- ասել է նա։

Սթրոուլը նշել է, որ Իրանի ղեկավարությունը փորձում է դիվանագիտական ​​բանակցությունները համատեղել ուժի ցուցադրման հետ։

«Իրանի ղեկավարները թույլ խաղ են խաղում՝ համատեղելով կարողությունների սպառնալիքները վարժանքների և զորավարժությունների հետ՝ պատրաստվածությունը ցուցադրելու համար»,- հայտարարել է նա։

«Նրանք փորձում են դանդաղեցնել գործընթացը՝ բանակցություներ վարելով։ Ոչ ոք չպետք է որևէ պատրանք ունենա ԱՄՆ-ի իրական գերազանցության վերաբերյալ. Իրանը լիովին զիջում է սովորական սպառազիոնթյանը,- ընդգծել է Սթրոուլը։ -Իսրայելն անցյալ տարի մեկ օր գերիշխեց Իրանի օդային տարածքում, հարվածեց բազմաթիվ իրանցի անվտանգության աշխատակիցների, ոչնչացրեց նրանց հրթիռային զինանոցի կեսը, իսկ ԱՄՆ-ն զգալիորեն արգելակեց նրանց միջուկային ծրագիրը»,- հավելել է նա։