Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնին՝ սեռական հանցագործություն կատարած Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի մասին տեղեկատվության հրապարակումից հետո պաշտոնեական խախտումների կասկածանքով, հաղորդում է Reuters-ը։

72-ամյա Մանդելսոնն ազատվել է բրիտանական դիվանագիտական ​​ծառայության ամենահեղինակավոր պաշտոնից անցյալ տարվա սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ Էպշտեյնի հետ նրա բարեկամության խորությունը։

Այս ամսվա սկզբին ոստիկանությունը քրեական հետաքննություն սկսեց Մանդելսոնի դեմ, երբ վարչապետ Քեյր Սթարմերի կառավարությունը փոխանցեց նախկին դեսպանի Էպշտեյնի հետ նամակագրության գրառումները։

Մանդելսոնի և Էպշտեյնի միջև էլեկտրոնային նամակագրությունը, որը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակվել է հունվարի վերջին, ցույց է տվել, որ նրանց հարաբերությունները ավելի մտերիմ էին, քան նախկինում կարծում էին, և որ Մանդելսոնը նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կառավարությունում նախարար աշխատելիս ֆինանսիստին տեղեկություններ է փոխանցել։

Մանդելսոնը, որն այս ամիս հրաժարական տվեց նաև Սթարմերի Լեյբորիստական ​​կուսակցությունից և Համայնքների պալատում իր տեղից, ավելի վաղ հայտարարել էր, որ «խորապես զղջում է» Էպշտեյնի հետ իր նախկին կապի համար։