Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդերնը տեղափոխվում է Ավստրալիա, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Լուրը տարածվեց, երբ ավստրալական անշարժ գույքի կայքը հայտնեց, որ Նոր Զելանդիայի նախկին վարչապետը տուն է փնտրում Սիդնեյի հյուսիսային լողափերում։

Ըստ realestate.com.au կայքի՝ Արդերնին և նրա ամուսնուն՝ Քլարկ Գեյֆորդին, նկատել են Քըրլ Քըրլում և Ֆրեշվոթերում վաճառվող տները նայելիս։

Քըրլ Քըրլում տների միջին գինը կայքում նշված է 4,1 միլիոն դոլար, ընդ որում գները վերջին 12 ամսվա ընթացքում աճել են 6 տոկոսով։

Նոր Զելանդիայի նախկին վարչապետի խոսնակը հայտարարության մեջ նշել է, որ նրա ընտանիքն «արդեն մի քանի տարի է»՝ ճանապարհորդում է:

«Նրանք այժմ բնակվում են Ավստրալիայից դուրս. այնտեղ աշխատանք ունեն, և դա լրացուցիչ առավելություն է տալիս տանը՝ Նոր Զելանդիայում, ավելի շատ ժամանակ անցկացնելու հարցում»,- ասել է նա։ Արդերնը, Գեյֆորդը և նրանց յոթամյա դուստրը՝ Նիվ Գեյֆորդը, ապրում էին Միացյալ Նահանգներում, որտեղ Նոր Զելանդիայի նախկին վարչապետն աշխատում էր Հարվարդի համալսարանում։

2025 թվականի մարտին Ջասինդան միացավ Օքսֆորդի համալսարանի՝ Բլավատնիկի անվան կառավարման դպրոցին որպես պատվավոր անդամ և «Աշխարհի առաջնորդների շրջանակի» անդամ։ Անցյալ տարի նա «Տարբեր տեսակի ուժ» վերնագրով հուշագրություն և «Մայրիկի ծանր աշխատանքը» վերնագրով մանկական գիրք հրապարակեց։