Իրանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը վերսկսվել է մայրաքաղաքների հետ խորհրդակցությունների համար դադարից հետո, հաղորդում է Press TV-ն։
Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլն ընթանում է Օմանի միջնորդությամբ։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։





























