ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի առջև իր բացման խոսքում հերքել է Ջեֆրի Էպշտեյնի և նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելի մասին որևէ նոր տեղեկություն ունենալու փաստը և հանրապետականներին քննադատել է նրա համար, թե ինչպես են նրանք հետաքննություն վարել սեռական հանցագործության մեղադրանքով դատապարտվածի գործը, հաղորդում է NBC News-ը։

«Ես պատկերացում չունեի նրանց հանցավոր գործունեության մասին։ Ես չեմ հիշում, որ երբևէ հանդիպել եմ պարոն Էպշտեյնին։ Ես երբեք չեմ թռել նրա ինքնաթիռով կամ այցելել կղզում նրա տուն կամ գրասենյակներ»,- նշել է նա X սոցիալական մեդիա հարթակում զետեղված հայտարարության մեջ, որը արվել է օրենսդիրների հետ փակ լսումների ժամանակ։

Նա հանձնաժողովին մեղադրել է կողմնակալ «ձկնորսության» մեջ՝ իրեն և իր ամուսնուն ստիպելով ցուցմունք տալ, և հայտարարել, որ նրանք սխալ մարդկանց են հարցաքննում։

«Դուք ինձ ստիպեցիք ցուցմունք տալ՝ լիովին գիտակցելով, որ ես որևէ տեղեկություն չունեմ, ինչը կարող էր օգնել ձեր հետաքննությանը, որպեսզի նման կերպ շեղեի  ուշադրությունը նախագահ Թրամփի գործողություններից և թաքցնեի դրանք՝ հակառակ պատասխան տալու օրինական կոչերին։ Եթե այս հանձնաժողովը լրջորեն տրամադրված լիներ Էպշտեյնի մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների մասին ճշմարտությունը պարզելու հարցում, չէր հիմնվի մամուլի հայտարարությունների վրա՝ մեր գործող նախագահից նրա ներգրավվածության վերաբերյալ պատասխաններ ստանալու համար. հանձնաժողովն ուղղակիորեն կհարցաքններ նրան երդում տալու պահանջով այն տասնյակ հազարավոր դեպքերի մասին, երբ նրա անունը հոլովվում է Էպշտեյնի գործում»,- ասված է Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ։   

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիմ, ինչպես նաև Քլինթոններին, երբեք չի մեղադրվել Էպշտեյնին առնչություն ունեցող որևէ հանցանքի մեջ, և նա հերքել է որևէ իրավախատում։