Աֆղանստանը հինգշաբթի օրը հարձակվել է սահմանին գտնվող պակիստանյան ուժերի վրա՝ ի պատասխան մահացու ավիահարվածների, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ըստ ТАСС-ի՝ Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հետագայում հայտնել է սահմանային բախումների ժամանակ աֆղանական դիրքերի և սարքավորումների ոչնչացման մասին։

«Աֆղանական թալիբները... կրակ են բացել մի քանի թիրախների վրա Պակիստան-Աֆղանստան սահմանին՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում, որին պատասխանել են Պակիստանի անվտանգության ուժերը...»,- հայտնել են նախարարությունից։ Ինչպես պնդում են նախարարությունում, նախնական հաղորդագրությունները վկայում են աֆղանական կողմից մեծ կորուստների մասին, ոչնչացվել են բազմաթիվ դիրքեր և սարքավորումներ։ «Պակիստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը և իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմական գործողությունը սկսվել է կիրակի երեկոյան Նանգարհար և Պակտիկա նահանգների վրա պակիստանյան կողմից հասցված հարվածներից հետո, որոնց արդյունքում, ըստ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության, զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ։

Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 18 մարդ և հերքել է Պակիստանի պնդումը, ըստ որի ռազմական գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 80 զինյալ։

Երեքշաբթի երկու կողմերն էլ հայտնել էին սահմանային հրետակոծության մասին, սակայն զոհեր չեն եղել։