Այսօր Վարդենիսի դիրքերից մեկում կրակոցների հետեւանքով մահացած զինծառայող Նարեկ Հակոբյանի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է։