Չինաստանում ծնունդ առնող ութ և ապագայի արտադրության ինը ոլորտներում ձեռնարկությունների թվի սրընթաց աճ է նկատվում, Շուկայի կարգավորման պետական վարչության տվյալներով՝ 2025 թվականին նշված ոլորտներում ավելի քան 1,13 միլիոն նոր ընկերություն է ստեղծվել, ինչը տարեկան կտրվածքով 9,9 տոկոս աճ է ցույց տալիս, հաղորդում է «Սինհուա»-ն։
Աճի տեմպերը գլխավորել են այնպիսի զարգացած ոլորտներ, ինչպիսիք են մարդակերպ ռոբոտները, քաղաքացիական ավիացիան և գեներատիվ արհեստական բանականությունը։
Անցյալ տարի Չինաստանում գրանցվել է գրեթե 25,75 միլիոն նոր տնտեսական սուբյեկտ, դրանց թվում՝ 9,5 միլիոն ձեռնարկություն և 16,19 միլիոն անհատ ձեռնարկատեր։
Սպառման հետ կապված ոլորտները նույնպես խոստումնալից արդյունքներ են ցույց տվել։ 2025 թվականին խելացի սպառողական սարքավորումների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների թիվը հասել է մոտավորապես 78 հազարի, որոնցից մոտավորապես 5000-ը նոր էին։
2025 թվականին մշակութային զբոսաշրջության ոլորտում ի հայտ է եկել 3,3 միլիոն նոր ձեռնարկություն, ինչը 12,2 տոկոսով ավելի է 2024 թվականի համեմատ, մինչդեռ «արծաթե տնտեսության» հետ կապված ոլորտներում ստեղծվել է մոտ 68 հազար նոր ձեռնարկություն, ինչը տարեկան 17,1 տոկոսով ավելի է։





























