Իսրայելի հիվանդանոցները պատրաստում են պատերազմի, գրում է գերմանական Bild պարբերականը։

Բժիշկ Ինբար Սեգոլ Շապիրան քայլում է Ասուտա հիվանդանոցի տակ գտնվող հսկայական ստորգետնյա կայանատեղիով. այստեղ նա և իր թիմը պատրաստվում են Իրանի հետ հնարավոր պատերազմի։

«Եթե պատերազմ սկսվի, ամեն ինչ շատ արագ կպատահի։ Մի քանի ժամվա ընթացքում այստեղ ամեն ինչ կարող է վերածվել լիարժեք գործող հիվանդանոցի»,- նշել է Շապիրան։

Այս կայանատեղիում շատ կարճ ժամանակում կարող են տեղադրվել 200 մահճակալ, 18 վիրահատարան, լաբորատորիա և ախտորոշիչ գոտիներ։

Այս ամենը Իսրայելի առողջապահական համակարգի համապարփակ նախապատրաստման մաս է կազմում Իրանի հետ հնարավոր պատերազմի համար։ «Մենք բարձրացնում ենք պատրաստվածությունը՝ առանց տագնապ բարձրացնելու»,- ասում է Առողջապահության նախարարության պաշտոնյա Մոշե Բար Սիման Թովը։

Առողջապահության անվտանգությունը միայն լոգիստիկ խնդիր չէ։ Դա երկրորդ ճակատ է։ Իհարկե, մենք դեռ հույս ունենք, որ գուցե պատերազմ չի լինի,- ասում է բժիշկ Շապիրան։ -Բայց եթե դա տեղի ունենա, մենք այստեղ անվտանգ ենք։ Իրանական ոչ մի հրթիռ չի կարող մեզ վնասել»։