Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ մարտի 4-ի լիագումար նիստում չի ներկայացնի խորհրդարանական գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, հաղորդում է Interpressnews-ը։

Ինչպես պարզաբանել է խորհրդարանի խոսնակը, զեկույցի ներկայացումը կհետաձգվի մինչև հաջորդ նստաշրջան։

Ըստ Պապուաշվիլիի՝ զեկույցը կհետաձգվի Հայաստանի վարչապետի նախատեսված այցի պատճառով։

«ՀՀ վարչապետը նախատեսված այց ունի Վրաստան»,- ասել է նա։