Իսրայելի բանակը Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։

Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ ավիահարվածների նոր ալիք է սկսել Իրանի բալիստիկ հրթիռների արձակման սարքերի եւ ՀՕՊ համակարգերի դեմ կենտրոնական Իրանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։