Այսօր ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակման պատճառով Իսրայելի դպրոցները կփակվեն, կրթական ողջ գործունեությունը կդադարեցվի մինչեւ երկուշաբթի, հայտնել է կրթության նախարար Յոավ Կիշը։
Միեւնույն ժամանակ, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան հայտնել է, որ անվտանգության իրավիճակի պատճառով վաղը կդադարեցվի խորհրդարանի գործունեությունը, հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Սա ներառում է բոլոր հանձնաժողովների նիստերը եւ նախատեսված լիագումար նիստը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։





























