Իսրայելի բանակը հայտարարել է 70 հազար պահեստազորայինների զորակոչի մասին՝ ի հավելումն այն 40 հազարի, որոնք արդեն գտնվում են պահեստազորային ծառայության մեջ, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։

Զորակոչը ներառում է տասնյակ հետեւակային գումարտակներ, ինչպես նաեւ ՌԾՈւ, ՌՕՈւ, ռազմական հետախուզության (АМАН), կապի վարչության եւ թիկունքի գերատեսչության մասշտաբային ուժեղացում։

Թիկունքի գերատեսչությունը զորակոչել է պահեստազորի որոնողափրկարարական ստորաբաժանումներ եւ բացել հատուկ օպերատիվ շտաբ։