Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին օպերատիվ շտաբում է։
Այս մասին տեղեկացրել է Tasnim-ը։
Նշվել է, որ Խամենեին զբաղված է ռազմական գործողությունների հրամանատարությամբ, ինչպես եւ 12-օրյա պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։





























