Քուվեյթի երեք զինծառայող վիրավորվել է ամերիկյան բազայի դեմ գրոհի հետեւանքով, տեղեկացրել է Քուվեյթի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հայտնել է France 24-ը։
«Բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով Ալի-էլ-Սալեմ ավիաբազայի հրթիռակոծման հետեւանքով երեք զինծառայող վիրավորվել է։ Պատճառվել է նաեւ որոշակի նյութական վնաս»,- հայտնել է գնդապետ Սաուդ Ալ-Աթվանը։
ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։





























