Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն Իրանի պատասխան հարվածների հետ կապված՝ օդային տարածքի փակման պատճառով մնացել է Դուբայում։

Նա այստեղ էր գտնվում մասնավոր կարգով եւ պետք է վերադառնար այսօր, բայց նրա չվերթը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։