Ամերիկա-իսրայելական համատեղ հարվածներն Իրանին կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ, տեղեկացրել է The Jerusalem Post-ը։

Ինչպես տեղեկացրել են իսրայելցի պաշտոնատար անձինք Walla պարբերականին շաբաթ ցերեկը, ամերիկա-իսրայելական համատեղ հարվածներն Իրանին, ինչպես սպասվում է, կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ։

Ընդ որում,  Fox News հեռուստաալիքի ռեպորտաժում նշվել է, որ ամերիկացի պաշտոնյաները սպասում են, որ գործողությունը կշարունակվի մի քանի օր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։