Թեհրանում ձերբակալվել են իսրայելական հետախուզության երեք գործակալներ։
Այս մասին տեղեկացրել է Fars-ը։
Տեղեկացվել է, որ նրանք նկարահանում էին հրթիռների անկման վայրերը՝ հետագայում իսրայելական կողմին փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը եւ Իսրայելը գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։





























