Իրանի դեմ Իսրայելա-ամերիկյան ռազմական արշավը կարող է տևել առնվազն մինչև ապրիլ, պետական հեռարձակող Kan-ին հայտարարել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա գնահատմամբ՝ Իսրայելը «պատրաստվում է Իրանի հետ պատերազմի մինչև Զատիկը»։ Այս տարվա ամենակարևոր հրեական տոնը կնշվի ապրիլի 1-8-ը, հաղորդում է ТАСС-ը։
Ինչպես նշում է Kan-ը, այդ կանխատեսումը հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել ևս մի քանի շաբաթ։





























