Չինաստանի բնակիչը վիճակախաղով 200 մլն յուան է շահել, ինչը գրեթե 42 միլիոն դոլար է կազմում:
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ` շահողը Սիչուան նահանգի վարչական կենտրոն Չենդու քաղաքի բնակիչ է: Երջանիկ շահողը 50 մլն յուան (7,9 մլն դոլար) հարկ է վճարել: Եւս 10 մլն յուան (1,6 մլն դոլար) նա փոխանցել է բարեգործական կարիքների համար:
Մեկ ժամում միլիոնատեր դարձած անձի անունը չի հրապարակվում: Նա հրաժարվել է հարցազրույց տալ, իսկ վիճակախաղային ընկերության հուշային լուսանկարում պանդայի դիմակ է կրել:
Ներկա մրցանակը չինական վիճակախաղի պատմության մեջ մեծությամբ երրորդն էր: 565 մլն յուան (գրեթե 90 մլն դոլար) ռեկորդային գումարը տիրոջը գտել է նախորդ տարի` չինական Չզեցզյան նահանգում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























