Հայաստանի Ազգային ժողովի մարտի 4-ի նիստում քննարկվում է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է «ՔՊ» պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախկին ատամնաբույժ Վանիկ Օհանյանի թեկնածությունը:

Վերջինիս կենսագրությունը ներկայացրե է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: