Հայաստանի Ազգային ժողովի մարտի 4-ի նիստում քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Հաշվետվությունը խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է հանձնաժողովի ղեկավար Արթուր Նահապետյանը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընթացքում դատարան ուղարկված մեղադրական եզրակացություններով քրեական վարույթների շրջանակներում դատական պատասխանատվության է ենթարկվել 298 պետական ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք։ Պատասխանատվության ենթարկվածների թվում են ՀՀ նախագահը (2 դեպքով), վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորը, Պետական գույքի կառավարման վարչության պետը, դատական իշխանության 5 աշխատակից (այդ թվում՝ 2 դատավոր), Պաշտպանության նախարարության 47 աշխատակից (այդ թվում՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալը և զորամասերի հրամանատարներ), Արդարադատության նախարարության 6 աշխատակից, Ներքին գործերի նախարարության 66 աշխատակից, Շրջակա միջավայրի նախարարության 14 աշխատակից, Էկոնոմիկայի նախարարության 1 աշխատակից, Առողջապահության նախարարության 4 աշխատակից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 1 աշխատակից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 5 աշխատակից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակից, Քննչական կոմիտեի 7 աշխատակից, Պետական եկամուտների կոմիտեի 17 աշխատակից, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը, ինչպես նաև տեսչական մարմինների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների աշխատակիցներ։





























