Այս իշխանությունները եկել են 2018 թվականին և խոստացան արմատախիլ անել կոռուպցիան։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա եկեք միասին տեսնենք, այս մարդիկ արմատախի՞լ են արել կոռուպցիան, թե՞ փաթեթավորել են կոռուպցիան։ Թե այնպես են արել, որ դա բացահայտելը ավելի դժվար լինի ու ավելի աննկատ դառնա ու ավելի համակարգային դառնա ու ավելի աննկատ դառնա», - ասել է Վարդանյանը։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նախկինում ներկայացված մի շարք տվյալներին, պատգամավորը, մասնավորապես, նշել է․
«Այս ամենը խոսում է նախընտրական տենդի մասին։ Այս մարդիկ եկել են խոստումով՝ կոռուպցիան արմատախիլ անելու և կոռուպցիոներներին նստեցնելու․ որևէ բան չեն արել։ Եկել է ընտրություն, դուք իրենց հարցնում եք «բա էդ ձեր խոստումները ի՞նչ եղան»։ 6 ամիս առաջ ոտ ու ձեռ ընկած էսպիսի փնթի գործեր են հրապարակում։ Էն կարգի փնթի, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը։ ԱՅ էդ կարգի գործերով ձեզ ուզում են ասեն՝ «մեզ քվե տվեք»»։





























