Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչպես է իր եղբայրը դարձել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Հարցը հնչել էր այն համատեքստում, որ այս կամ այն կերպ ՌԴ-ի հետ կապ ունեցող իր բազմաթիվ քաղաքական ընդդիմախոսներին, նա անվանում է «ԿԳԲ-ի գործակալներ»։

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ իր եղբայրը, ինչպես և Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, դեռևս 90-ականների երկրորդ կեսին մեկնել է Ռուսաստան և բնակվել այնտեղ։

Փաշինյանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, թե որոշ ռուսամետ ընդդիմադիր ուժեր իբր մտադիր են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսք առաջացնել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկելու նպատակով։

«Նույնիսկ եթե դա տեղի ունենա, այս մարդիկ, իրենց մեծամասնությամբ, կքվեարկեն այնպիսի կառավարության օգտին, որը խթանում է ոչ թե բնակչության արտահոսքը, այլ ներհոսքը», - հավաստիացրել է վարչապետը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց ձայները տալ այն ուժերին, որոնց իշխանության օրոք այդքան մարդ է լքել Հայրենիքը։