ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ բանակցությունները՝ դժգոհություն հայտնելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։

 «Զելենսկին պետք է նախաձեռնություն ցուցաբերի և պետք է գործարք կնքի»,- ասել է Թրամփը։

Մյուս կողմից, Թրամփը հայտարարել է, թե կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցելու պատերազմի ավարտի շուրջ։

«Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է գործարք կնքելու»,- ասել է նա։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի առաջնորդը բավարար կամք չի ցուցաբերում բանակցելու համար։

«Անհավանական է, որ նա խոչընդոտ լինի։ Դուք հաղթաթուղթ չունեք։ Հիմա նա ավելի քիչ հաղթաթուղթ ունի»,- ասել է Թրամփը։