Իրանը չի փորձում բանակցել ԱՄՆ հետ, քանի որ չի վստահում վարչակազմին. նրանք դավաճանություն են գործել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին France24-ին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի կառավարությունը փորձում է բանակցել Վաշինգտոնի հետ, քաղաքական գործիչը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, մենք չենք վստահում ամերիկացիներին։ Նրանք դավաճանեցին ոչ միայն մեզ, այլև դիվանագիտությանը։ Մենք բանակցությունների գործընթացում էինք, երբ նրանք հարձակվեցին մեզ վրա։ Մենք չենք սկսել այս ագրեսիվ պատերազմը»,- հայտարարել է Թախտ-Ռավանչին։