ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանից հետո Վաշինգտոնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Կուբայի վրա։ Այս մասին նա տեղեկացրել է «Ամերիկաների վահանը» գագաթաժողովում։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները «մեծ փոփոխություններ» է սպասում կղզում, որը, նրա պնդմամբ, ներկայում գտնվում է ծանր վիճակում։
«Այն կունենա հրաշալի նոր կյանք, բայց ներկայիս տեսքով այն ապրում է իր վերջին օրերը։ Սակայն մեր ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի վրա»,- ասել է Թրամփը։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Հավանայի հետ համաձայնություն կնքելը դժվար չի լինի։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Կուբայում ռեժիմի փոփոխություն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Նրա խոսքով՝ կղզու իշխանությունները, իբր, պատրաստ են գործարքի Միացյալ Նահանգների հետ, եւ որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է այցելել երկիր՝ հնարավոր համաձայնագրերը քննարկելու համար։





























