Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զաիդ Նահայանը հայտնել է, որ երկիրը փաստացի գտնվում է պատերազմի վիճակում՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացման ֆոնին։ Նրա առաջին հանրային դիմումը ճգնաժամի սկզբից ի վեր հրապարակել է Sky News Arabia հեռուստաալիքը։
«Մենք այժմ պատերազմի վիճակում ենք ապրում, խոստանում եմ կատարել պարտավորություններն այն հարցերում, որոնք վերաբերում են մեր երկրի եւ նրա բնակիչների պաշտպանությանը։ Խոստանում եմ բոլորին, որ ԱՄԷ-ն այս իրավիճակից դուրս կգա ավելի ուժեղ»,- հայտնել է նախագահը։
Նա նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատում երկրի զինված ուժերի աշխատանքը եւ նրանց գործողությունները պետության անվտանգության ապահովման գործում։
Ավելի վաղ Կատարը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները տեղեկացրել էին, որ Իրանի արձակած հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել։





























