Անօդաչուի բեկորները վնասել են ԱՄԷ-ի Դուբայ Մարինա շրջանի բարձրահարկ շենքերից մեկի ճակատամասը։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Անօդաչուի հաջող ոչնչացումից հետո առաջացած բեկորները վնասել են Դուբա Մարինա շրջանի բարձրահարկ շենքի ճակատային մասը»,- նշվել է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Տեղեկացվել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։