Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի փոխտնօրեն Աշքըն Մեշելին հայտնել է, որ մարտի 9–ին Թուրքիան F16 կործանիչներ է ուղարկելու Կիպրոսի թուրքական հատված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի փոխտնօրենը նշել է, թե Թուրքիան Կիպրոսի անվտանգության նկատառումներով է ուղարկելու F-16 կործանիչները։