Մեր հասարակությունում կարծրատիպային ընկալում կա, թե ղեկավար լինելը միայն տղամարդու գործ է։ Այնպես է ստացվել, որ իմ մասնագիտական ճանապարհի սկզբում ունեցել եմ կին ղեկավարներ. տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը։ Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մարտի 8-ը լավ առիթ էր` հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ում ղեկավարության ներքո էլ աշխատելու պատիվ եմ ունեցել»,– գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ հանդիպումից։