Մենք որոշել ենք մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միասնական Ազգային Սահմանադրական կուսակցության առաջնորդ, պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը։

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ դեռ չեն որոշել մասնակցության ձևաչափը։ «Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ», - հավելել է Աղազարյանը։

Պատգամավորի խոստովանությամբ՝ նրանք նախապատվությունը տալիս են ընտրություններին դաշինքի ձևաչափով մասնակցելուն։ «Մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,- ասել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը։