Հայաստանում կուսակցություններն ու դաշինքները ֆինանսավորվելու են նախընտրական հիմնադրամներից, որոնց առավելագույն չափը կկազմի 800 մլն դրամ։ Այս մասին մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այդ հիմնադրամներում ներդրումներն անելու են միայն կուսակցությունները կամ դաշինքների մեջ մտնող կուսակցությունները՝ իրենց պաշտոնական բանկային հաշիվների միջոցով։ «Այդ հաշվեհամարները կարող են ձևավորվել բացառապես ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից, որոնց առավելագույն չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10 մլն դրամը», - հստակեցրել է Հովակիմյանը։

Նա նաև նշել է, որ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում այն դեպքի համար, եթե որևէ անձ փորձի ավելի քան 10 մլն դրամի նվիրատվություն կատարել՝ այդ նպատակով այլ մարդկանց ներգրավելու համար։