ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» (RAND) կորպորացիայի կենտրոնակայանում: Այս մասին NEWS.am—ին հայտնում է դեսպանությունը։ 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։ 

Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել «ՌԷՆԴ» կորպորացիայի հանրային քաղաքականության դպրոցի դեկան և կորպորացիայի փոխնախագահ Նենսի Սթաուդթի, ավագ ինժեներ և քաղաքականության վերլուծության պրոֆեսոր Ֆաբիան Է. Վիլալոբոսի, ավագ տնտեսագետ, պրոֆեսոր Չարլզ Գոլդմանի, քաղաքական հետազոտությունների ավագ փորձագետ Ռիտա Քարամի, ինչպես նաև մի շարք այլ հետազոտողների և ուսանողների հետ։

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, արհեստական բանականությանը, էներգետիկային և հազվագյուտ մետաղների ոլորտին առնչվող հարցեր։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը նույն ձևաչափով։