Ստամբուլի հայտնի պատմական Թոփքափը պալատում հերթական սկանդալն է տեղի ունեցել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թոփքափը պալատ-թանգարանի այցելուները բողոքել են տնօրինությանը, թե թանգարանի աշխատակիցներից մեկը պալատի սենյակներից մեկում կին հավաքարի հետ սեռական կապի մեջ է մտել, որից հետո թանգարանի տնօրենը ծառայողական հետաքննություն է սկսել։
Թանգարանի ղեկավարությունը ուսումնասիրել է թանգարանի տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկները եւ հաստատել, որ պալատի սենյակներից մեկում թանգարանի աշխատակից Տ.Ա.-ն սեռական կապի մեջ է մտել 26-ամյա հավաքարարի հետ։ Պարզվել է, որ հավաքարարը սեռական կապի մեջ է եղել նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցի հետ։
Թանգարանի տնօրինությունը հեռացրել է հավաքարարին եւ փոխել տղամարդ աշխատակիցների աշխատանքի վայրերը։ Այն հատվածում, որտեղ տեղի ունեցել դեպքը, 24 ժամ հնչում է Ղուրանից հատվածներ։



























