Երեւանում ներկայացվում է «Հայաքվե» շարժման նախաձեռնած Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը նշել է, որ 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացված ագրեսիայից եւ դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ինչի հետեւանքով ներկայում աննախադեպ բախում է տեղի ունենում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Նա նշել է, որ իրավիճակը Հայաստանի համար լի է մարտահրավերներով, սակայն երկրի իշխանությունները փորձում են մոլորեցնել հանրությանը խաղաղության կեղծ խոստումներով։ Մինչդեռ մենք տեսնում ենք մեր շուրջը մոլեգնող փոթորիկը, որը կարող է մեզ էլ կլանել, ինչը նշանակում է, որ 2020-ից առաջ ընդունված փաստաթղթերը կորցրել են իրենց արդիականությունը, ինչը անհրաժեշտ է դարձնում նոր հայեցակարգի ընդունումը։

Չալաբյանը նշել է, որ դ պետք է կառավարությունն աներ։ «Մենք դեռ իշխանություն չենք, բայց փորձել ենք մշակել հայեցակարգ։ Առաջնային նպատակն է գնահատել բոլոր մարտահրավերները երկրի ներսում եւ երկրի շուրջ։ Այնուհետեւ՝ հասկանալ մեր հիմնական ազգային շահերը, եւ այս հարցում մեր մոտեցումը հիմնարար կերպով տարբերվում է ներկա իշխանությունների մոտեցումից»,- նշել է Չալաբյանը՝ ավելացնելով, որ նախագիծը գրեթե մեկ տարի տեւած երկարատեւ աշխատանքի արդյունք է։