Հայաստանի տարածքում, այսօր` փետրվարի 16-ի ժամը 21.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Փետրվարի 16-ի ժամը 19.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:




























