2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններում աճել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Ամսական միջին իրական աշխատավարձի ամենաբարձր աճի տեմպերը (ապրանքների և ծառայությունների սպառողական գների ճշգրտված ինդեքսի համար) գրանցվել են Ղրղզստանում (9,9%) և Բելառուսում (9%)։
2025 թվականի համար Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը (դոլարով) հետևյալ պատկերն ունի.
Ռուսաստան (1,203 դոլար);
Բելառուս (877 դոլար);
Հայաստան (783 դոլար, իրական աշխատավարձը աճել է 2,2%-ով);
Ղրղզստան (508 դոլար):




























