Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գլխավոր շտաբի պետ Գրիգորի Պեդչենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել սեփական ցանկությամբ:

Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, դիմումը ներկայացվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունով:Միաժամանակ նշվում է, որ դիմումը մուտքագրվել է  նախագահի աշխատակազմ, սակայն դեռեւս չի քննարկվել: