Երկուշաբթի խոշոր հրթիռային բեկորներ ընկան Երուսաղեմի մի քանի սրբազան վայրերի մոտ, ինչը մտահոգություններ առաջացրեց, որ Իրանը կարող է այժմ թիրախավորել քաղաքը, հաղորդում է The Telegraph-ը։

Երուսաղեմի Հին քաղաքում հրթիռի մեծ կտոր է ընկել Սուրբ Գերեզմանի եկեղեցու կողքի նեղ նրբանցքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ, ինչպես համարվում է, խաչվել է Քրիստոսը։

Ոստիկանությունը նաև շրջափակել է Ալ-Աքսա մզկիթի՝ իսլամի երրորդ սրբազան վայրի մի փոքր հատվածը՝ տարածքում փոքր բեկորների հայտնվելուց հետո։

Բեկորներ են ընկել նաև քաղաքի արևմուտքում՝ Քնեսեթի մոտ, Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտ, իսկ հրթիռի հետևի մասը խոցել է Սիլվանում՝ Արևելյան Երուսաղեմի պաղեստինցիներով բնակեցված տարածքում մի տան տանիքը։

Հայտնի չէ, թե արդյոք հրթիռներն ուղղված էին անմիջապես քաղաքի վրա՞, թե՞ թռիչքի ժամանակ խափանվել է մեկ այլ թիրախի ճանապարհին։ Այնուամենայնիվ, արդեն նկատվել են մի քանի համազարկեր, որոնք, ըստ երևույթին, ուղղված էին Իսրայելի մայրաքաղաքին։

Նախկինում ենթադրվում էր, որ Թեհրանը չի հարձակվի Երուսաղեմի վրա՝ իսլամական սրբավայրերը վնասելու ռիսկի պատճառով: Սակայն այսօր լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը քաղաքում տեղակայում է շարժական ռմբապաստարաններ։

Այս ոչ մեծ, վերգետնյա բետոնե ապաստարանները սովորաբար հանդիպում են Գազայի մոտակայքում և Իսրայելի հյուսիսում։