Ղարաբաղյան հակամարտությունը եւ ԼՂՀ-ն անդամահատում են տարածաշրջանը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

Փորձագետը նշել է, որ ղարաբաղյան հարցում թե հայ, թե ադրբեջանական հասարակությունում երկու մոտեցում է տիրապետում` Լեռնային Ղարաբաղի նշանակության նվազեցում, թե իբր այն շատ փոքր է, եւ ամեն ինչ կախված է «մեծ քեռիներից», երկրորդ մոտեցումը` ԼՂ-ն վերածվում է Երուսաղեմի: Այդ կապակցությամբ, քաղաքագետը նշել է, որ պետք է տարբերակում մտցնել Լեռնային Ղարաբաղի եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ` ԼՂ-ի խնդիրը չի սահմանափակվում հակամարտության լուծմամբ, նա այլ խնդիրներ եւս ունի` ճանապարհաշինությունից միջեւ պետականաշինություն:

Քաղաքագետը նշել է, որ եթե պատկերացնենք, որ հակամարտություն չկա, տարածաշրջանում այլ իրադրություն կստեղծվեր:

Ռուսաստանի դերը այլ կլիներ, միգուցե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարեկամական չլինեին, բայց ոչ այսպես լարված: Վրաստանի դերը, որը ներկայումս անվանում են տարածաշրջանային կենտրոն, ամբողջությամբ այլ կլիներ: «Չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, տարածաշրջանում փոխդասավարությունը այլ կլիներ»,-ընդգծել է Իսկանդարյանը:

Միաժամանակ քաղաքագետը շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում գործում են «որպես սիամական երկվորյակներ», ովքեր տարբեր կողմ են նայում: