Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարասի շրջանի Քարաջասօղութ գյուղում գտնվող մի փոքրիկ լողավազանում պահվող Միջերկրծովյան փոկին վարժեցնելու համար փայտով ծեծում են։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ տեսանյութը նոր է հայտնվել, սակայն այն արվել է 2008-ին։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես են փոկին հարվածողին խրախուսում կրկին հարվածել։

Մարմարիսի քայմաքամը նշել է, թե իրենք տեսանյութի հետ կապված արդեն բողոքներ ստացել են եւ հետաքննություն են սկսել։