Մինչեւ 2013 թ. ավարտը Արմավիրում պատրաստ կլինի նոր քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին նորակառույց քրեակատարողական հիմնարկն է, որն ըստ նախարարի, ամբողջովին այլ փիլիսոփայության վրա կհիմնվի: «Ունենք նախնական պայմանավորվածոություններ, որ ամբողջ անձնակազմը վերապատրաստվելու է այլ երկրներում»,- ասաց Հ. Թովմասյանը: նրա խոսքով` այդ հիմնարկի տեխնիկական զինվածությունն ու անվտանգության համակարգը համապատասխանելու են միջազգային ստանդարտներին:
Նախարարը նշեց, որ Եվրոպական հարուստ երկրներում յուրաքանչյուր կալանավորի վրա պետությունը ծախսում է օրական 130 եվրոյին համարժեք գումար, որի հնարավորությունը սակայն Հայայստանը չունի:
Քրեակատարողական նոր հիմնարկը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից, յուրաքանչյուրը` 450 հոգու համար (ընդամենը` 1350 հոգի), չհաշված հիվանդանոցային 40 մահճակալը: Ներկայում Հայաստանում պատիժ է կրում 4500 անձ:
Արմավիրի քրեակատորաղակն հիմնարկի կառուցման վրա ծախսվելու է 20 մլն դոլար, առանց կահույքի եւ տեխնիկական հագեցվածության միջոցների:




























