Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթին վետո է դրել նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրինագծի վրա: Ավելի վաղ Նյու-Ջերսիի սենատը 24 կողմ եւ 16 դեմ ձայնով հաստատել էր օրինագիծը:
Մեկնաբանելով իր որոշումը` Քրիսթին նշել է, որ հարցը շատ կարեւոր է հասարակության համար, եւ դրա ընդունման նպատակով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել: Այդուհանդերձ, հանրապետական նահանգապետը հայտարարել է, որ ինքն անձամբ չի հանդիսանում նույնասեռական ամուսնությունների կողմնակից, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ներկայումս նույնասեռական ամուսնությունները ճանաչում են Այովայում, Վերմոնթում, Քոնեքտիքութում, Նյու-Հեմփշիրում, Մասաչուսեթսում, Նյու-Յորք նահանգում եւ Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Վաշինգթոն նահանգում նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հունիսին:




























