Չինացի Լի Հոնկյասոն Չունցին քաղաքում զարմացրել է փողոցի անցորդներին` ատամներով պահելով 23 փայտե նստարաններից կազմված կոնստրուկցիան:

Աճպարարը կարողացել է այդ բեռով կանգնել 11 րոպե` այդ ժանրում նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: Նախորդ ռեկորդն էլ է իրեն պատկանել, այն ժամանակ նա կարողացել էր ատամներով պահել 14 նստարան:

Ընդհանուր առմամբ 1 մ երկարությամբ նստարանները 70 կգ են կշռել, ընդ որում, նրանց համար հենարան են եղել Աճպարար Լիի ատամները, գրում է MIGnews.com-ը: