Խոշոր հրդեհ է բռկվել Վաշինգթոն նահանգում` BP ընկերության նավթավերամշակման գործարանում: Հրդեհը բռնկվել է փետրվարի 17-ին` տեղական ժամանակով ժամը 14:30–ին: Ականատեսներն ասում են, որ սեւ ծուխը երեւում էր մի քանի կիլոմետր հեռավորությունից:
BP-ի ներկայացուցիչը Associated Press-ին պատմել է, որ հրդեհը մարել են մեկ ու կես ժամվա ընթացքում: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Մոտ հարյուր աշխատողները ժամանակին տարհանվել են:
Հրդեհի պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չկան, սակայն աշխատողների խոսքով, հրդեհից առաջ պայթյուն չի եղել:




























