2012 թվականի միասնական ազգային քննություններին հայ եւ ադրբեջանցի դիմորդները հատուկ քվոտաներից կօգտվեն, նրանք քննություն կհանձնեն միայն ընդհանուր գիտելիքներից մայրենի լեզվով (ադրբեջաներեն կամ հայերեն) եւ կընդունվեն նախապատրաստական բաժիններ:

Մեկ տարվա ընթացքում ուսանողները ինտենսիվ կերպով կսովորեն վրացերեն, եւ արդեն հաջորդ տարի կշարունակեն ուսումը բուհի իրենց ցանկացած բաժնում:

Նախորդ տարի սկսված այս ծրագիրը լիակատար ծանրաբեռնվածությամբ սկսել է գործել հենց նույն տարում, երբ դրանից օգտվել են 300 դիմորդներ:

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինը անձամբ ծանոթացել է ավարտական դասարանների հայ եւ ադրբեջանցի աշակերտների գրանցմանը թբիլիսյան դպրոցներից մեկում:

Այս ծրագրով բուհ ընդունված ուսանողներն ընդհանուր գիտելիքների քննությունից ստացած բալերին համապատասխան ֆինանսավորում կստանան, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»: